1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.09.2017 16:24 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 31 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Վարդավառի» այգու մոտ, մոպեդը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 12 շենքի մոտ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում Վաղարշապատի Մաշտոց-Վռամ Կոստանյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում «Oպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սարալանջի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Արդշինինվեստ» բանկի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին և «ՎԱԶ 2108»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: