ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.09.2023 12:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.16-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.15-ին, Երևանի Օհանովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.50-ին, Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձորի Զ.Անդրանիկի և Արաբկիրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-322132-220» և «Մերսեդես Բենց C-300» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C-300»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.00-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գնացող կամրջի տակ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան և Տիմիրյազևի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: