Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.30-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 38 հասցեի մոտ իրար են բախվել երկու «Միցուբիշի» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 33 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16 և 18 տարեկան երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մազմանյան և Չաուշի փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 2.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 166 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը հոկտեմբերի 13-ին, ժամը 12.15-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 8.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել», «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ արմունկի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Վաղարշյան փողոցում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ «Սուրբ Հարություն» եկեղեցու դիմաց, իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 2.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Նիսսան Վինգռադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա քաղաքացուհու, տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի նկատել փողոցի երթևեկելի մասում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակներով փորված փոսը, ինչի արդյունքում ավտոմեքենան բախվել է փոսի մոտ կուտակված ավազակույտին, այնուհետև բետոնե սալիկներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 162 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Շահումյան-Կասյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: