1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

14.11.2019 13:22 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ «Օպել»-ի 65-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Ռոլս Ռոլս», «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 23-ամյա վարորդը և «Օպել»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոոեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.45-ին, 26-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Առաջին մասի օղակաձև խաչմերուկի հետիոտնային անցումի վրա «Մերսեդես Բենց» անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասից Դեբեդ թաղամաս տանող ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց-220 Ե» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը. 16-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 6-րդ կմ-ին «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբերին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան-Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 104-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: