1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

15.07.2017 11:50 ՃՏ պատահարներ

Հուլիսի 14-ին, ժամը 21.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 23 տան մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 9.10-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 23/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Հայասա» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 12.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Պռոշյան-Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 27 հասցեի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 97 տան դիմաց կայանված «ՎԱԶ-21063» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներին:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 5.40-ի սահմաններում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գեղադիրի գյուղի բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Կամարիս գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Արևելյան փողոցի թիվ 7/1 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: