1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.07.2022 13:56 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 9-ին, ժամը 15.00-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և ինքնագլդորը. 17-ամյա ինքնագլդորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ամիրյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 18.10-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 23.15-ին, Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկում մոտոցիկլը բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային. «Միցուբիշիի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 09.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 12.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին հիվանդանոց բուժօգնության դիմած 10-ամյա աղջիկը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կենտրոնական փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2107» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 22.15-ին Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար. 22-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 21.50-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Թալին քաղաքի Քոթանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 45-ամյա տղամարդ: Պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մխչյան-Հովտաշեն գյուղամիջյան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 45-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 00:35-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին և կողաշրջվել. 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի և Մխիթար Գոշի փողոցների խաչմերուկում մոտոցիկլը բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. 24-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: