ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.08.2022 11:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 12-ին, ժամը 21.10-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 16.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 19.55-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված մեկ այլ «Մերսեդեսի». 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 23.25-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է Ճամբարակի հանդամասերից մեկում տրակտորի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի սարատեղում տրակտորը շրջվել է. 70-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 13-ին, ժամը 17.10-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ: Վրաերթի ենթարկվածը և 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 19.38-ին, Երևանի Մոսկովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 22.00-ին, Երևանի Վարդանանց փողոցում մոպեդը բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. մոպեդի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հովհաննիսյան և Գյուլիքևխյան փողոցների խաչմերուկում իրար են «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 14-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով երկու քաղաքացի են տեղափոխվել բուժօգնության:
Պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Ծաղկաշեն-Արագած ճանապարհին «Կիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 25-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Եկեղեցու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 11 տարեկան 2 տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 92,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: