1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.09.2017 17:36 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին, Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում, իրար են բախվել «Ֆորդ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գլինկայի և Լիսինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 143 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 65 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս», «Նիսսան Տիդա» և «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Կոլտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ 131» և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 2410»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԶԻԼ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը, «ԶԻԼ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Արթիկ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է քարերի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: