1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.09.2022 14:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մոսկովյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, Երևանի Շինարարների փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.25-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի Կոշ գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.55-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսակն գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 24-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան վազանցի ժամանակ բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսանը» կողաշրջվել է. «Օպելի» 40-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 25-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Արևելյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.40-ին, Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: