1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.10.2016 13:42 ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին «շտապօգնության» խումբը Երևանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 16 շենքի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու, որը վնասվածքը ստացել է նշված վայրում ավտովթարի հետևանքով: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 10-ամյա տղա, ում ծնողը հայտարարել է, որ երեխան տանն աստիճաններից վայր է ընկել: 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 47 հասցեի մոտ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 15-ին, ժամը 1.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի ու Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան ոմն Ռոբերտի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 29-րդ կմ-ին՝ Արշալույս գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-3102» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-3102»-ի վարորդը և «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սևանի Նաիրյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «ՎԱԶ-2107»-ը բախվել է  նշված վայրում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի և «ՎԱԶ-2107»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Պիոներական փողոցում գտնվող շուկայի տարածքում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված քաղաքացու, որը «գանգուղեղային տրավմա՝ հարցականով, գանգի հիմի կոտրվածք՝ հարցականով, ձախ ականջից արնահոսություն, ալկոհոլային հարբածություն, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ճանապարհի 77-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 41-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.55-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 61 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, ապա զանգահարել է «շտապօգնություն», վերջինիս մարմնական վնասվածքներով ճանապարհել հիվանդանոց, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: