Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 3.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում բախվել է պատին։
Վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 9.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 14 և 15 տարեկան երկու պատանու։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 4.50-ին, ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թալինի լիճ» կոչվող տարածքում ավտոմեքենա է շրջվել:
Իսկ հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 57 և 35 տարեկան 2 տղամարդ։ Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Թալինի լիճ» կոչվող տարածքում ավտովթարի հետևանքով։
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին` «Թալինի լիճ» կոչվող տարածքում, երթևեկելի գոտուց դուրս շրջված վիճակում հայտնաբերել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.20-ին, Արմավիր-Մյասնիկյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ողջաբերդ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: