1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.07.2014 15:00 ՃՏ պատահարներ

Հուլիսի 14-ին, ժամը 12.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացան փողոցի թիվ 111/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Սուսաննա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 14-ին, ժամը 13.40-ին, «Միցուբիշի-Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Օմեգայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 14-ին, ժամը 16.20-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ղափանցյան փողոցում բախվել է շինություններից մեկի դարպասի սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 14-ին, ժամը 06.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, այնուհետև` էլեկտրասյանը: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 14-ին, ժամը14.25-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-3110»-ի 3 ուղևորներ շտապ օգնության կողմից բուժօգնություն են ստացել:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 14-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 113 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2002 թ. ծնված Շահեն Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: