Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 15-ին, ժամը 21.10-ին, Երևանի Վ.Սարգսյան և Մ.Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փողոցների ցուցիչ սյանը. «Օպել»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում բախվել է գովազդային վահանակի երկաթյա սյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ Դոնի փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նվեր «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Ուսանողական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Վանաձորի Աղայան և Իսակովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և իր մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի և «Օպել»-ի վարորդներն ու «Օպել»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի-Ամասիա ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213», «ՎԱԶ-21230» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21230»-ի 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է աստիճաններին ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 18-ամյա քաղաքացին վարելով «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան՝ Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տաղավարներին:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Բերդավան գյուղի վարչական տարածքում՝ Մ-16 միջպետական ճանապարհի 48-րդ կմ-ին, վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 15-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Չորաթան գյուղում «Աղջիկ» արձանի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: