1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

16.04.2019 14:41 ՃՏ պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշին ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 09.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. ապրիլի 15-ին, ժամը 14.00-ին, «Նիսան»-ի 36-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 17.20-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետեւ «ԲԻԴ» ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային. «ԲԻԴ»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 07.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով արգելապատնեշից պոկված բեկորը վնասել է հանդիպակաց ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենան: «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Բլուբիրդ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՋՍԲ» տրակտորը Լոռու մարզի Մ-6 ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային և ընկել Դեբեդ գետը. 24-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Լադա Գրանդա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ- Նոյեմբերյան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տեանա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տեանա»-ի 32-ամյա վարորդը, 69-ամյա ուղևորուհին և «Մերսեդես Բենց»-ի 35-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 15-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե կոնստրուկցիային. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: