ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.06.2023 13:23 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 8-ին, ժամը 08.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել է լուսացույցի տակ կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի: «Ֆորդը» շրջվել և բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պուշկինի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 16.40-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին: «Հոնդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 12.27-ին, Երևանի Իսահակյան և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դոջ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 09.50-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ: «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զարյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «Լեքսուս» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ: «Շևրոլեի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 06.15-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարույր Սևակի փողոցում բախվել է կայանված ավտոբուսին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-21150» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև կողաշրջվելով` հայտնվել է դաշտում: 22-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս-Չարբախ ճանապարհին՝ Նորաբաց գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-21150», «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 63-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Դոջ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 2 ուղևորները դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա Քեմրիի» 20-ամյա վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Ալափարս գյուղից Բջնի տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Գյումրիի Վարդանանց հրապարակում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Նիսանի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: