Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, «Honda Gyro Canopy 2» մակնիշի մոպեդը Երևանի Սարալանջի փողոցում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.25-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 105 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 9.15-ին, «Հոնդա-Օդիսեյ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 46 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս «Ռադիո» ՓԲԸ-ից դեպի գյուղի անտառ տանող ճանապարհի աջ հատվածում գտնվող ծառի կոճղին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ԳԱԶ-5201Մ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին կատարել է ձախ շրջադարձ, իսկ վազանցի դուրս եկած «Օպել» մակնիշի ավտոմեքենան դարձել է անկառավարելի, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 79-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, տարեց կինը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի խաչմերուկի մոտ փորձել է նստել 3-րդ համարի երթուղային ավտոբուսը, սակայն ավտոբուսը շարժվել է և նա վայր է ընկել:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47.5-րդ կմ-ին միաժամանակ բախվել է «Գազել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների:
«Աուդի Ա6»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ախուրյան-Ջրառատ ճանապարհի 9-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Վոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Գորիս ճանապարհի 9-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս կորցրել է կառավարումը և բախվել «Խրիմյան Հայրիկ» հուշաքարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Լիճք-Մեղրի ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: