1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.12.2021 13:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 06.20-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագենի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 07.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.45-ին, «ԳԱԶ» մեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Արևաբույր գյուղի հատվածում, իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա», «Մերսեդես Բենց», «Մերսեդես Վիանո» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎի» 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Սուզուկիի» 73-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի Էլանտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: