ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.07.2014 12:02 ՃՏ պատահարներ
 Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության դիմած կինը հայտնել է, որ վնասվածքն ստացել է Հերացու փողոցում անհայտ մակնիշի և պետհամարանիշի երթուղային միկրոավտոբուսում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին, ժամը 00.10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ ուղեղի ցնցումով իրենց մոտ բուժօգնության դիմած տղամարդը հայտնել է, որ վնասվածքն ստացել է Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ ժամը 01.25-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել 1993 թ. ծնված Ասյա Չ.-ն և հայտնել, որ Աշտարակի խճուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1983 թ. ծնված Տիգրան Ջ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 00.40-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես»-ի: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արտանիշ գյուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Վանաձորի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի Շարիոտ», «Մերսեդես Բենց» և «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-33021»-ը շրջվել է, վարորդը` մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 30-րդ կմ-ին` Ամրակից գյուղի սկզբնամասում, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՈւԱԶ-3303»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հուլիսի 15-ին, ժամը19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.45-ի սահմաններում Հանրապետության փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Շկոդայի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին, ժամը 01.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.20-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Նարեկ Գ.-ն:
Պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 190-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդն անհայտ է) հարվածել է ճանապարհով անցնող խոշոր եղջերավոր անասուններից մեկի, որն ընկել է նախրապահ Նարեկ Գ.-ի ոտքին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: