Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 16-ին, ժամը 5.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց թունելում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21101»-ում գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 13.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 21.15-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 13.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 հասցեի մոտ իրար են բախվել «Ակուռա» և «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3221»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան խճուղու ավտոճանապարհին իրար են բախվել «ԿամԱԶ KC 4572» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Գազել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Թումանյանի Սանահին կայարան թաղամասում իրար են բախվել «Օպել Օմեգա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Օմեգա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գառնի գյուղի սկզբնամասում «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 22.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 3/Ա հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենան մասամբ այրվել է:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Ալվանք գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և բախվել գյուղի 1-ին փողոցի թիվ 11 տան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 19.00-ին, Գետափ-Մարտունի ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Հոնդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի 117 կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.35-ին, պարանոցի կոտրվածք վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է փետրվարի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կեչուտ թաղամասում գտնվող իրենց անասնագոմի տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է փետրվարի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ-Գնդեվազ Մ2 ճանապարհի 4-րդ կմ-ին ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: