ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

17.03.2018 14:47 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մարտի 16-ին, ժամը 9.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Թամանցիների փողոցի թիվ 52 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 6 տան մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 15 շենքի մոտ բախվել է շինության պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 13.10-ին, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Յան-Ռայնիսի փողոցի թիվ 20 շենքի բակում վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենս» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենս»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: