ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.03.2021 11:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, Երևանի Եղվարդի խճուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին . 27-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների հատման մասում իրար են բախվել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ . «Պորշի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի ցանկապատին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Լոռու մարզի Արևաշող գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 71-ամյա քաղաքացին հայտնել է, թե վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 48-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհին բախվել է քարին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Մերսեդես Սպրինտեր» և երկու «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գերցենի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063» -ի 43-ամյա ուղևորուհին հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում «Նիսան Պանֆայդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: