1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

17.04.2019 09:45 ՃՏ պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Գ. Չաուշի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 48-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, Երևանի Դավիթաշեն կամուրջի վրա իրար են բախվել «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի «Տրակտորը». «ԿԻԱ»-ի 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, ժամը 12.45-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել 71-ամյա քաղաքացու, ապա բախվել բետոնե պատնեշին. 51-ամյա վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, ժամը 14.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, ժամը 14.23-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Աճառյան փողոցում երկու անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնություն է ստացել 56-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ապրիլի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 18-րդ կմ-ին «Նիսան Տեանա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Քաղաքացին «Մերսեդես Բենց»-ի ուղևորն է:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 16-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա-ՋԻ» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: