Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 16-ին, ժամը 00.33-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 09.40-ին, «Նիսան» մեքենայի վարորդը Երևանի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 00.15-ին, Երևանի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 21.13-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 18.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Ահարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21065» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21065»-ի վարորդը և «Օպել Աստրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: