ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

17.07.2017 19:34 ՃՏ պատահարներ


Հուլիսի 16-ին, ժամը 14.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 27 հասցեի մոտ բախվել է ստորգետնյա հետիոտնային անցման պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 15.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մելքումով և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, հետո վրաերթի ենթարկել «Օպել»-ի վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 4.15-ին, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իասկովի պողոտայի ու Սեբաստիայի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լվովյան փողոցի թիվ 29 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Սոթք ճանապարհի 3-րդ կ/մ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 51,2-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Լենդ-Ռովեր սպորտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, հետո կորցնելով կառավարումը՝ հայտնվել է ձորակում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, Գեղարդի եկեղեցական համալիր չհասած, կորցնելով կառավարումը՝ ընկել է ձորակը:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 132-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, գլորվել է ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Ամասիա ճանապարհի 12-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, շրջվել է:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ճանապարհի 89-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները նույն օրը, ժամը 19.25-ին, մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 21.30-ին, Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փիրումյանների և Տ.Պետրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 51-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 9.30-ին, «Եռաբլուր» հուշահամալիրի մոտ՝ Սեբաստիայի փողոցում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա հեծանվորդի, որը ժամը 15.30-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 20.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 4 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը հուլիսի 15-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Ֆորդ»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Պռոշյան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: