Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 23․07․21թ․
Հուլիսի 16-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 77-րդ կմ-ին «ԳԱԶել» մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին, ընկել ձորակը և հրդեհվել. 21-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ԼՐԱՑՎԱԾ․ 22․07․2021թ․
Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 15-ին, ժամը 21.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գ. Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 01.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան Մասիս քաղաքի Հերացու փողոցում բախվել է կայանված «ԶԻԼ-ՄՄԶ 554 Մ» մեքենայի. «Տոյոտա Կորոլայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 33-ամյա վարորդը և 7 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «Նիսան X-Տրայլ» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 362-րդ կմ-ին կողաշրջվել և ընկել է Մեղրի գետը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: