Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15.20-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խանջյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Եղ. Թադևոսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 55-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.00-ին, Երևանի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները և «Օպել»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Ինֆինիտի», «Օպել», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 21-ամյա վարորդը, «Ինֆինիտի»-ի երեք ուղևորները, «Մերսեդես»-ի 41-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի Երևանյան խճղուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.05-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհայտ քաղաքացու է վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մ.Մելքոնյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.35-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 30-ամյա ուղևորուհին և «Մերսեդես»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գայի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրևանդ թաղամասում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորներն ու «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է խանութի պատին և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Նիսան»-ը տեղաշարժվելով՝ հարվածել է կայանված «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենային ու մեքենայի մոտ կանգնած 40-ամյա քաղաքացու. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգեկ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղից Հրազդան ընթանալիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.10-ին, հիվադնանոցից Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մ-16 ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի. 21-ամյա տուժող քաղաքացին «Մերսեդես»-ի ուղևորն է։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: