ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.12.2020 13:03 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.40-ին, Երևանի Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հյունդաի»-ի 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում «Դեյու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ֆուչիկի փողոցի և 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.15-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Դեյու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեյուի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԱԶի» 51-ամյա վարորդը և «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.40-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ոսկանյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում «Ջինբեյ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի ճանապարհից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 77-ամյա քաղաքացի, որը ոչինչ չի հիշում: Նյութերի նախապատրաստման ընթացում նա հայտնել է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհից Փարպի գյուղ տանող ճանապարհահատվածում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 12-ամյա աղջիկ և հայտնել, որ դեկտեմբերի 15-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում ավտոմեքենա է հարվածել իրեն:
Պարզվել է, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը հարվածել է աղջկան և հեռացել դեպքի վայրից:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.15-ին, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել երկաթբետոնե պատնեշին, այնուհետև՝ էլեկտրասյանը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան և Գոլեցյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս», «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107-ի» 68-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 50-ամյա վարորդը, «Նիսանի» 23-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շենքի պատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-երից մեկի 67-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 51-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 142-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Ազատամուտ-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի արգելապատնեշին. 52-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: