1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.02.2015 12:18 ՃՏ պատահարներ

Փետրվարի 16-ին, ժամը 20.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Փետրվարի 16-ին, ժամը 21.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է մայթեզրի մետաղյա խողովակին և բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Փետրվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջերո ԻՈ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո», «Մերսեդես E-230» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո»-ի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ աջ ծնկի շրջանի պատռված վերքով հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ և հայտnել, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 9 շենքի բակում` վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է փետրվարի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին՝ իր վարած «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան գովազդային վահանակի սյանը բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 16-ին, ժամը 15.30-ին, Երևանյան-Անի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 16-ին, ժամը 09.50-ին, Սևան-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Տոյոտա Վիթզ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 15-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 13-ամյա աղջիկ:
Մեկնած օպերատիվ խմբին աղջկա մայրը հայտնել է, որ աղջիկը վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Փետրվարի 16-ին, ժամը 17.00-ին, 38-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կայանել է Գարեգին Նժդեհի և Շարա-Տալյան փողոցների խաչմերուկում գտնվող լուսացույցի տակ և այդ ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային, որն էլ հարվածել է իր դիմաց կանգնած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայում գտնվող ուղևորուհին գլխի շրջանում ստացած վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: