ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

18.03.2019 12:24 ՃՏ պատահարներ

Մարտի 15-ին, ժամը 01.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ. Չաուշի փողոցում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վայր է ընկել:
Պարզվել է, որ մարտի 9-ին, ժամը 20.00-ին, Նոր Խարբերդի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 09.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 35-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 12.40-ին, Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 21.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 02.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա փողոցում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 14.20-ին, Երևանի Խուդյակովի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Ե 220» և «Մերսեդես Ե190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ե 190»-ի 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես C 320» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել է «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես C 320»-ի վարորդը և 15-ամյա ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 26-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է վթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աճառյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. հիվանդանոց դիմած քաղաքացին «ՎԱԶ-2121»-ի ուղևորն է եղել։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց E-350» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 01.20-ի սահմաներում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 11-րդ կմ-ին ընկել է ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 18.15-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-32213»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 10.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 12.45-ին, «Հայասա-350» մոտոցիկլետը Երևանի Աթենքի փողոցում բախվել է էլեկտրասյանը. 30-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 300-րդ կմ-ին, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Չարբախ ճանապարհի 1-ին կմ-ին՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Նորաբաց-Դարակերտ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքհֆ’ով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ինֆինիտի QX-4» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվահդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան Ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի և «Օպել»-ներից մեկի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Եղվարդ ճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում բախվել է բետոնե պատին. վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 21.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի վարորդը և «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 19.30-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել է կայանված Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն ն էլ իր հերթին բախվել է լ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. կայանված «Մերսեդես»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 85-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար արգելապատնեշին. 34-ամյա ուղևորուհուն շտապօգնության կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 18-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես Ե350» մակնիշնի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Ե350»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեկ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին. 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 07.55-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 22-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է մարտի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տան աստիճաններից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սարչապետ-Տաշիր ճանապարհի 10-րդ կմ-ին իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: