1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

18.10.2019 11:48 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ա.Վեգների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկի մոտ թիվ 12 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակման հետևանքով 36-ամյա ուղևորը ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Կիլիկիայի փողոցի խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. հոկտեմբերի 14-ին «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցում բախվել է պատին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի-Քարվաճառ ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել է ճամփեզրի բետոնե պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 05.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 222-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է դաշտում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: