Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ռիգայի և Արաբկիրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, Աբովյան-Ջրաբեր ճանապարհին իրար են բախվել
«Մերսեդես G 500» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ», «Լեքսուս» և «Աուդի» մակնիշի ավտոմեքնաներ. «ԲՄՎ»-ի վարորդն ու 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: