1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.12.2021 13:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Սարալանջի շրջանցիկ ճանապարհին բախվել է եզրաքարին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Արին-Բերդի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.25-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, Ազատության պողոտայում իրար են բախվել «Լեքսուս», «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Ռենոյի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Սարդարապատ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդեսի», որն էլ իր հերթին բախվել է կայանված «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի, ինչի հետևանքով մեքենաների արանքում գտնվող 54 և 16 տարեկան երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան բախվել է երթևեկելի գոտում կայանված «ԿԱՄԱԶ»-ի կցորդիչին. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Հյունդայի» մակնիշի մեքենայի. վարորդները և «Հյունդայիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Կապան-Տաթև ճանապարհի 36-րդ կմ-ին «Կիա» մակնիշի մեքենան բախվել է «ԻՆֆինիտի» մակնիշի մեքենայի. «Կիայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Լեքսուս-R300» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: