1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.05.2016 14:12 ՃՏ պատահարներ
Մայիսի 18-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու և Իտալիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-323» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ-323»-ի վարորդը և ուղևորը, ինչպես և «ՎԱԶ-2103»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 9.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտ բախվել է բետոնե պատնեշի ու շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 14.00-ին,  «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին ժամը 15.40-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Թալինի Քոթանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել  «Մերսեդես Բենց»  և  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Բալահովիտ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի «Բարեղամի» կոչվող խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 18-ին, ժամը 18.55-ին, 20-ամյա մի երիտասարդ դիմում-մեղայական է ներկայացրել ոստիկանության Կապանի բաժին, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իր «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենայով Կապանի Դավիթ-Բեկի հրապարակին հարակից ավտոկամրջի վրա վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: