1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

19.07.2017 12:16 ՃՏ պատահարներ

Հուլիսի 17-ին, ժամը 23.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել է նշված վայրում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու հատման վայրում իրար են բախվել «ԲԻԴ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել է պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 17-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մ.Խորենացու և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան, Կասյան, Հ.Քոչարի փողոցների և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 48-րդ կմ-ին` Արուճ գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել բետոնե հենասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցները կապող կամրջի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը:
Ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 16-րդ կմ-ին գլորվել է ձորակը:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: