ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.07.2023 12:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին. «Օպելի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 09.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 15.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել ավտոբուսը և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչից հետո «Ֆորդը» առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին: «Ֆորդի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 17.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 07.50-ին, Երևանի Օհանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ֆանարջյան փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել. 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 23.20-ին, Սևանի Բարեկամության փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արևածագ-Օձուն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Գառնի գյուղի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 23.50-ին, Գորիս-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտում: 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին, ժամը 00.30-ին, Գորիսի Սյունիքի և Ավանգարդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ-55111» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: