ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

19.10.2018 09:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում բախվել է երկաթե հենասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրի»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Այգավան-Ավշար գյողամիջյան ճանապարհին, բախվել է գազատարին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հացիկ-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վանասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Փարաքար-Մերձավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Խ.Հայրիկ փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Լանդ Ռովել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երևան ճանապարհի 211 կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհը ձիով հատող 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ձին սատկել է:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: