1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

20.03.2019 10:18 ՃՏ պատահարներ

Մարտի 19-ին, ժամը 16.30-ին Երևանի Ազատամարտիկների փողոցում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 10.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան և Բաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ մարտի 18-ին Երևան-Սևան ճանապարհին՝ Արծվի» արձանից «Շանգրիլա» խաղատուն տանող ճանապարհին, քաղաքացին իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 22.00-ին, «Գազ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում վրաերթի է ենթարկել 17-ամյա երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Արզնի-Շամիրամ» ջրանցքը. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում բախվել է պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: