Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 19-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Արտաշատ միջհամայնքային ճանապարհի Նոր Կյանք գյուղի հատվածում բախվել է «Մերսեդես Բենց-E124» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դաշտավան գյուղի Տոնոյան փողոցի թիվ 24 տան դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 87 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-53»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 128 շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ու կողաշրջվել:
«Միցուբիշի-Պաջերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: