Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 00.10-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 40-ամյա երկու քաղաքացի: Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ծաղկունք-Դդմաշեն բնակավայրերի հարակից հանդամասում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 01.10-ին, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ ՃՈ անշարժ հենակետի մոտ, իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի կցորդիչով բեռնատարին. «Ֆորդի» 26-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: