ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.06.2022 12:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 24.06.2022

Հունիսի 19-ին, ժամը 03.40-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար էին բախվել «Հայասա» մոտոցիկլ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. 37-ամյա մոտոցիկլավարը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հունիսի 23-ին, ժամը 19.45-ին, 37-ամյա մոտոցիկլավարը՝ Արթուր Ջուլիկյանը, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Հունիսի 18-ին, ժամը 21.00-ին, Երևանի Լեոյի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 15.10-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 12.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 16.30-ին, 29-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 15.30-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 21.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 75-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունիսի 17-ին, ժամը 14.00-ին, Երևանի Քանաքեռցու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց-320» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց-320»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 11.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 4-րդ փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Աբովյան-Նոր գյուղ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 107,4-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Մազդայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 18-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի և հեռացել դեպքի վայրից. «Օպելի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 22.50-ին, Երևանի Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 03.40-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլ և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. 37-ամյա մոտոցիկլավարը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 19.45-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Կավասակի» և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլները. մոտոցիկլավարները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ն. Ստեփանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 43-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 19-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Մ-16 ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 69-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: