Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 19-ին, ժամը 06.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և ծառին. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մինի Կուպեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին, 15-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Քրիստափորի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 15.45-ին, Երևանի Սեբաստիայի և Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 3-ին, Երևանի Աճառյան փողոցում անհայտ ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 02.35-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Հր. Թովմասյան փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տուն:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 203-րդ կմ-ին «Վոլվո» բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. 44-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: