Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.20-ին, Երևանի Աբովյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Հոնդա», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 36-ամյա վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 26-ամյա վարորդը մարնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Ջեյմս-Բրայս փողոցների խաչմերուկում իրար են բախվել տրոլեյբուս, «Մազդա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Սուզուկի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերին 18-ին, ժամը 22.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի հենասյանը և ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. 43-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 15-ամյա աղջիկ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 08.20-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 41-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-3102»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Կարմիր կամուրջ կոչվող տարածքում իրար են բախվել «Մերսեդես» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 5-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Լադա Պրիոռա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 05.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 72-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.05-ին սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 31-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 15-ամյա աղջիկ և հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն։:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»- ն բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ՈւԱԶ-469-B» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Աշոտավան ճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: