1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.01.2015 16:48 ՃՏ պատահարներ

Հունվարի 17-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «կրծքոսկրի կոտրվածք և մարմնական վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է հունվարի 17-ին, ժամը 20.00-ին, իր «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, արգելակների անսարքության պատճառով, Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքին հարակից ճանապարհի բետոնյա կառույցին բախվելու և կրծքավանդակը ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ին, նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի 9-րդ փողոցի թիվ 29 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 01.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 15.15-ին, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում լուսացույցի տակ կայանված «Շեվրոլետ Նիվա-21230» մակնիշի ավտոմեքենային հետևի կողմից բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենա:
«Շեվրոլետ Նիվա-21230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին ու հայտնվել հանդիպակաց գոտում, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: