ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

20.12.2017 13:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 44-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: