ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.03.2018 16:37 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 20-ին, ժամը 8.40-ին, Երևանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 5.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 116/44 հասցեի մոտ բախվել է մեկ այլ «Նիսան»-ի, որն առաջ ընթանալով` բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դուրյան և Սաֆարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 29-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 15-ամյա պատանի և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` մորը պատկանող «Տոյոտա RAF 4» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր գյուղում «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 39 տան ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սարի լանջին և շրջվել ջրատարը: Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 12.10-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավան, Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա և 71-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել 1/3 հասցեի շինության պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 23.25-ին, Արմավիրի Ջիվանու և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-210930», «ԲՄՎ-740» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-210930»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «Հոնդա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի ուղևորը և «Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, 14.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: