ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

21.03.2019 09:24 ՃՏ պատահարներ

Մարտի 20-ին, ժամը 20.25-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***

Մարտի 20-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «MITSUBISHI CHARIOT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքում` մարզի մարզպետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներւվ տեղափոխվել է հիվանդանոց:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: