1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

21.06.2019 10:56 ՃՏ պատահարներ

Հունիսի 20-ին, ժամը 15.10-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Իսուզու» բեռնատարը և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի և հայտնել է, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն.Տիգրանյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 10.05-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 19.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 18.30-ին, Երևանի Հր. Ներսիսյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Աշտարակի քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից վրաերթ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ոսկեվազ գյուղում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 51-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մրգավետ գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, կոատյքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 106-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոմեքենային, որը բեռնված «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին կողաշրջվել է. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: