Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 23.10-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելներից» մեկի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու և Բաղրամյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը. 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գառնի գյուղի Երևանյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես ML» և «Մերսեդես C» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես ML»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Հունդաի Սոնատա» մակնիշի մեքենան Սիսիան-Շաքի ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում: 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Զաֆիրայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: