1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

21.08.2019 12:12 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 20-ին, ժամը 20.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 20.40-ին, Երևանի Սարալանջի նոր ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 16.40-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների
խաչմերուկում անհայտ ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 02.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» շտապ օգնության և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. շտապօգնության ավտոմեքենայի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կայանված «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ Տրանզիտ»-ի 31-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագեն Քեդի»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատ-ՈԿՖ ճանապարհին «Մերսեդես Բենց 200E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 38-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Մասիս-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ճամբարակի «Գյոռեր» կոչվող հանդամասում «Բելառուս-82» տրակտորը կողաշրջվել է. 51-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի պատին. 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 176-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109.8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսատան մոտ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: