Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին նստատեղից ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «MTR» մակնիշի մոտոցիկլետ. մոտոցիկլետի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի Կոմիտասի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 14,5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74,2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-325», «Մերսեդես Վիտո» և «Սետրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Վիտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագյուղ-Բուժական ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարի. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գ.Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Կապան ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Յամահա FZS 1000» մակնիշի մոտոցիկլետը Դիլիջանի քաղաքային ավտոկայանի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, մոտոցիկլետը Երևանի Սիլիկյան 2-րդ փողոցի 2-րդ տան դիմաց բախվել է երկաթյա ցանկապատին. 24-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բազկոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին և հայտնել, որ Բագրատունյաց պողոտայում ընկել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում թիվ 15 երթուղու տրոլեյբուսի շարժվելու պահին ուղևորուհին տրոլեյբուսի սրահում ընկել է և ստացել վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2104»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.45-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չեխովի փողոցում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 15-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Բիդ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Հոնդա»-ի վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 50-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Հոուվո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 15-ամյա ուղևորուհուն տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 02.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բախվել է մայթեզրին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 09.10-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցից Բաբայան փողոց տանող ուղեմասում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 83-ամյա ուղևորուհին ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 92-րդ կմ-ին հարվածել է ճամփեզրին տեղակայված բետոնե հիմքով ճանապարհային նշանին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին ու «Ռենջ Ռովեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին «ԶԻԼ-4331» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ՈւԱԶ-469Վ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 19-րդ կմ-ին, շրջադարձ կատարելիս, կորցրել է կառավարումը և գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 266-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան Պատֆայնդեր»-ի 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի. 4 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 43-րդ կմ-ին բախվել է «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին. «Օպել Զաֆիրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ներքին Կարմիրաղբյուր-Տավուշ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: